Փաշինյանն իր աջակիցներին կանչում է հրապարակ![]() 25 փետրվարի 2021 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության հրապարակ, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վարչապետը հիշեցրել է, որ որոշել է պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: «Զինվորականների կողմից իմ հրաժարականը պահանջելու հայտարարության քայլի արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում: Ամենակարևոր խնդիրը, որ մենք ունենք ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, քանի որ այն ինչ տեղի է ունենում մեր երկրում ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ»,- հայտարարել է նա: Վարչապետի խոսքով՝ մի քանի գեներալների դուր չի գալիս, որ քաղաքացիական իշխանությունը որոշ հարցեր է տալիս: Նա նշել է, որ խաղաղ հավաք են անելու, իսկ զինվորականներին կոչ է արել իրականացնել իրենց գործունեությունը:
Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |