Փաշինյանը Հրապարակում կխոսի 16:00-ին, ընդդիմությունը՝ Օպերայում՝ 15:00-ին25 փետրվարի 2021 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբույան իր էջում տեղեկացրել է, որ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա 16:00-ին։ «Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16:00-ին: Մինչ այդ հավաքվենք հրապարակում: Ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը»,- ասվում է գրառման մեջ: Իր հերթին, Հայրենիքի փրկության շարժումըկոչ է անում իր համախոհներին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցությունը հայտնելու Զինված ուժերին, բանակին ու ավարտին հասցնելու «հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»։ «Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված ուժերին։ Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ զինված ուժերի և հայոց բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,- ասվում է ընդդիմության հայտարարության մեջ։ Ավելի վաղ Փաշինյանը հեղափոխության ու իր բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ արձագանքելով ԶՈւ ԳՇ-ի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարությանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |