Ընդդիմությունն ուզում է գիշերել Բաղրամյանում. Պողոտան բարիկադներով փակում են25 փետրվարի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Իշխանության հարցն ԱԺ-ում է լուծվելու, խորհրդարանի մոտ հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով նաև, որ իրենց շտաբն այնտեղ է: Նա հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել Բաղրամյան պողոտան երկու կողմից փակել բարիկադներով և պատրաստ լինեն գիշերն այդտեղ մնալուն: «Կմնանք, թող գա, թելադրենք՝ ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է հեռանա»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե պահը բաց թողնելը նշանակում է հայրենիքը կորցնել: Հանրահավաքի մասնակիցներին նախաձեռնողները տեղեկացրել են, որ ավելի ուշ վրաններ ու վառարաններ կբերվեն: Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ խորհրդարանը շրջափակված է: 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել է, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |