Կանադան Հայոց ցեղասպանությունը ժխտողների տեղը չէ

PanARMENIAN.Net - Թուրք պրոֆեսոր Թուրքքայա Աթայովը դասախոսություն է կարդացել Կանադայի McGill համալսարանում, որն առաջացրել է համալսարանի հայ ուսանողների բողոքը: Իր ելույթում պրոֆեսոր Աթայովը ոչ միայն չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, այլ նույնիսկ հայտարարել է, թե անցյալում «հայերն են կոտորել թուրք ժողովրդին»:



Հայ ուսանողները բողոք են հայտնել նման դասախոսության անցկացման առնչությամբ: Նրանք կասկածի տակ են դրել Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդուն համալսարանում ելույթի իրավունք տալու վերաբերյալ McGill համալսարանի որոշումը: Դասախոսությունից առաջ մի խումբ ուսանողներ հայտարարել են, որ Կանադայում տեղ չկա Հայոց ցեղասպանությունը ժխտող անձանց համար:



Ինչպես նշել է Հայ ուսանողների ասոցիացիայի (ASA) փոխնախագահ Մարտիկ Թասլակյանը, ASA-ն բողոք կներկայացնի McGill համալսարանի Թուրք ուսանողների ընկերության դեմ այս միջադեպի առնչությամբ: «Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոսթը, պատմական անհերքելի փաստ է: Պետք է քննարկել ցեղասպանությունների կանխարգելման ուղիները, ոչ թե վիճել այն մասին, եղել են դրանք թե չեն եղել»,-հայտարարել է նա:



Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է այնպիսի միջազգային կառույցների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Գիտնականների միջազգային ասոցիացիան, որ զբաղվում է ցեղասպանությունների հետազոտմամբ եւ աշխարհի ավելի քան 20 երկրների կողմից, ներառյալ Կանադան, հաղորդւոմ է McGill Tribune-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---