Մանուկյան․ ԱԺ-ում քննարկվելու է արտահերթ գումարելու պահանջը՝ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա

Մանուկյան․ ԱԺ-ում քննարկվելու է արտահերթ գումարելու պահանջը՝ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա

PanARMENIAN.Net - Հայրենիքի փարկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որտեղ ընդդիմությունը վրաններ է տեղադրել և փետրվարի 25-ից ակցիա է իրականցնում, հայտարարել է, որ ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է լինելու, որի ժամանակ քննարկվելու է խորհրդարանական ընդդիմության՝ արտահերթ նիստ գումարելու պահանջը, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը հավաքվել է:

Նա տեղեկացրել է, որ Հայրենիքի փարկության շարժումը երթ կկազմակերպի և ժամը 16:00-ին կամ 18:00-ին կլինի Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ նիստի ժամին, գրում է Panorama.am-ը:

Ըստ Մանուկյանի՝ իշխանությունը գրեթե 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է ոչ մի հենարան չունի, հոգեվարքի մեջ է, իսկ ընդդիմությունը բոլոր գործողություններն արել է, պետք է համաժողովրդական շարժում լինի և այսօր արդեն շրջաններից ցուցարարներ են գալու Երևան:

«Նիկլոը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, դա վերջնական դատավճիռ է»,- ասել է նա:

Մանուկյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզի, թե չուզի, պետք է գնա, կամ ել պատգամավորների քվեարկությամբ կհեռացվի:

«Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում, այն արդեն խախտել հնարավոր չէ»,- մեկնաբանելով կարծիքը, թե ՀՀ ԶՈԻ ԳՇ հայտարարությունը խախտել է Հայաստանի անվտանգությունը՝ նկատել է ՀՓՇ առաջնորդաը և հավելել, որ Փաշինյանը «Իսկանդերի» մասին խոսելով ավելի նվազեցրեց անվտանգության մակարդակը:

Ըստ Մանուկյանի՝ բանակն ապահովում է երկրի անվտանգությունը, գտնում է նրան վտանգող թիրախը: Այս դեպքում, ըստ նրա՝ երկրի անվտանգությանը սպառնում է Փաշինյանը և նա պետք է հեռանա:

Նա նկատել է, որ այդ հայտարարությանը միացել են ԳՇ ղեկավարությունը և բոլոր 5 կորպուսի հրամանատարները, և այն իրենց իրավասության մեջ մտնող հարց էր:

Մանուկյանը կարծում է, որ նախորդ օրը կազմակերպած երթով Փաշինյանը ցանկանում էր բախումներ կազմակերպել, ինչը նա արել է մարտի 1-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---