Առողջապահությունը Հայաստանում 30 տոկոսով կթանկանա

PanARMENIAN.Net - Հայկական դրամի արժեզրկման հետեւանքով դեղորայքի գները Հայաստանում աճել են 30 տոկոսով, ակնկալվում է նաեւ մանկական սննդի էական թանկացում: Այդ մասին են վկայում PanARMENIAN.Net ի թղթակցի անցկացրած հարցման արդյունքները մայրաքաղաքի առաջատար դեղատներում: Այսօրվա դրությամբ դեղորայքի պակաս չկա եւ չի նախատեսվում, ասել են թղթակցին «Նատալի ֆարմ» ներկրող ընկերության գլխավոր գրասենյակում: «Դեղերի գները կվերանայվեն եւ կբարձրացվեն, քանի որ Հայաստանը, դեղորայք ներկրելով Հայաստան, պետբյուջե է վճարում 12 տոկոս մաքսային տուրք եւ 20 տոկոս ԱԱՀ»,-ասել են ընկերության գրասենյակում:



Քանի որ Հայաստանի Կենտրոնական բանկն անցավ լողացող փոխարժեքի, դոլարի գինը 305-ից հասավ 400 դրամի 1 դոլարի դիմաց, իսկ որոշ արտարժույթի փոխանակման որոշ կետերում` 410-420 դրամի 1 դոլարի դիմաց, սակայն արդեն հաջորդ օրը իրավիճակը սկսեց կայունանալ եւ դրամի փոխարժեքը այժմ 373 դրամ է 1 դոլարի դիմաց: Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետազոտությունների, դրամի արժեզրկման պատճառով ներկրվող ապրանքների գները բարձրացել են 10-12 տոկոսով, ոչ պետական ընկերությունների սահմանած գների դիտարկումը վկայում է 25-30 տոկոս գնաճի մասին: Երկրի վարչապետը խոստանում է, որ գները կկայունանան առաջիկա օրերին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---