ՔԱԳՎ․ Boeing-ի՝ Իրանում հայտնվելու մասին նոր բան ասել չենք կարող, «շահագրգիռ բոլոր կողմերի հետ» կապի մեջ ենք 1 մարտի 2021 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայկական գրանցում ունեցող, ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռի՝ Իրանում հայտնվելու մասին Հայատանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որևէ նոր բան ասել առայժմ չի կարող բացի նրանից, որ քննություն է ընթանում և իրենք կապ են պահպանում «շահագրգիռ բոլոր կողմերի հետ»։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին կոմիտեի մամուլի հետ կապերի բաժնից՝ հավելելով նաև, որ առաջիկայում զարգացումների մասին կտեղեկացնեն։ Արտաքին գործերի նախարարությությունից էլ հայտնեցին, որ հայկական կողմը որևէ բողոքի նոտա, գրություն չի ստացել ԱՄՆ դեսպանատնից։ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Ինչպես ԱԳՆ-ից, այնպես էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հորդորեցին մյուս հարցերով դիմել հենց ՔԱԿ-ին։ Փետրվարի 23-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել Boeing 737 տիպի օդանավի Իրանում հայտնվելու լուրերի մասին։ Կոմիտեից նշել էին, որ Boeing 737 տիպի օդանավի առևանգման մասին իրենք պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չեն ստացել համապատասխան մարմիններից: «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել էին ՔԱԿ-ից։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |