Հոկտեմբերի առաջին կիրակին՝ Ազգային փոքրամասնությունների օր![]() 3 մարտի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամաբ և վերջնականապես ընդունել է «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ու ամրագրել հոկտեմբերի առաջին կիրակին Ազգային փոքրամասնությունների օրը նշելու մասին որոշումը։ Օրինագծի հեղինակներից մեկի՝ Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ չնայած ՀՀ-ն մոնոէթնիկ երկիր է, այստեղ ապրում է մոտ 11 ազգային փոքրամասնություն՝ էական դեր խաղալով մեր պատմության մեջ։ Բաքոյանի խոսքով՝ նման պրակտիկա կա Ռումինիայում, Էստոնիայում, Հնդկաստանում և աշխարհի այլ երկրներում։ Ի սկզբանե առաջարկվում էր ազգային փոքրամասնությունների օրը նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, սակայն այն 7 տարին մեկ կարող է համընկնել 44-օրյա պատերազմի սկզբի՝ սեպտեմբերի 27-ի հետ։ Հայաստանում, ըստ 2011 թվականի մարդահամարի, բնակչության 1․8%-ն ազգային փոքրամասնություններ են։ Ազգային փոքրամասնությունների՝ համեմատաբար մեծ 11 համայնք կա․ եզդիներ, ասորներ, հույներ, ռուսներ, գերմանացիներ, վրացիներ, քրդեր, լեհեր, ուկրաինացիներ, բելառուսներ և հրեաներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |