Սինանյան․ Ադրբեջանը 100-ից ավելի ՀՀ քաղաքացու է պահում

Սինանյան․ Ադրբեջանը 100-ից ավելի ՀՀ քաղաքացու է պահում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Հայաստանի 100-ից ավելի քաղաքացու է պահում, և այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: Այդ մասին հայտարարել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան այցի ընթացքում այդ հարցը քննարկել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Գերիների և պահվող անձանց վերադարձն Ադրբեջանից մեզ համար ամենակարևոր հարցն է։ Եվ ես այդ հարցը քննարկել եմ նաև ՌԴ ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը։ Գիտեմ, որ նրանք 100-ից ավելի են, բայց հստակ թիվ չունեմ: Մենք երկխոսություն ենք վարում նաև՝ պարզելու, թե քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքու - խմբ.) դա ավելի լավ գիտեն»,- ասել է հանձնակատարը։

Սինանյանը նշել է նաև, որ ռազմական գործողությունների պատճառով պարզ է, որ հայկական կողմն ունի մարդկանց ցուցակը, որոնք գտնվում են Ադրբեջանում, և դեռ կա անհետ կորածների ցանկ:

«Եվ այս դեպքում թվերն անընդհատ փոխվում են», - ասել է Սինանյանը։

Ըստ Սփյուռքի գործերով հանձնակատարի՝ Երևանը հուսով է, որ Մոսկվան կշարունակի հետագայում ևս նպաստել այդ հարցի լուծմանը։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ գերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---