Նախատեսվում է բնակչության 10-15%-ը պատվաստել Covid-19-ի դեմ մինչև տարեվերջ 4 մարտի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2021թ․ ավարտը Հայաստանում նախատեսվում է Covid-19-ի դեմ պատվաստել բնակչության 10-15%-ը։ Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նրա, արդեն որոշված են ռիսկի խմբերը, որոնք առաջին հերթին կապահովվեն պատվաստանյութով, գրում է ԱՌԿԱ-ն։ «Մեր գնահատմամբ, այդ խմբերի պատվաստումը կկազմի բնակչության 10-15%-ը։ Նախատեսվում է, որ պատվաստման այդ ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ»,-ասել է նա։ Ընդ որում, նա նշել է, որ կախված պատվաստանյութի գնից և հնարավորություններից կառավարությունն ամեն հնարավորը կանի, որպեսզի այդ շրջանակն ընդլայնվի և հնարավորինս շատ մարդ պատվաստվի։ Նա նշել է, որ ռուսական «Սպուտնիկ V»-ից բացի մասնագիտական խորհուրդն առաջարկել է գնել նաև AstraZeneca պատվաստանյութը՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Ավելի վաղ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտնել էր, որ Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V»-ն է լինելու։ Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են հիվանդների ու բուժաշխատողների շրջանում. ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր էր ստացել պատվաստանյութ` նախ 30, հետո` 1000 մարդու համար (2060 դեղաչափ)։ Պատվաստանյութերի նոր խմբաքանակով, ըստ Սահակյանի, մարտի կեսերին կշարունակեն պատվաստումներն ինչպես բուժաշխատողների շրջանում, այնպես էլ խոցելի խմբերում` 65-ից բարձր տարիք և քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |