ArmHiTec-2021-ը հետաձգվել է՝ կանցկացվի 2022-ին13 մարտի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Մարտին Երևանում կայանալիք սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների III միջազգային ArmHiTec-2021 ցուցահանդեսը հետաձգվել է՝ կանցկացվի 2022 թվականին՝ մարտի 31-ից ապրիլի 2-ը։ Այդպիսի որոշում է կայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, ասվում է ցուցահանդեսի կայքում։ ArmHiTec-2021 ցուցահանդեսն անցկացվելու էր մարտի 25-27-ը։ Դրա հետաձգումը պայմանավորված է ՀՀ-ում «համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ և Covid-19-ի տարածումը կանխելու նպատակով զանգվածային միջոցառումների սահմանափակումներով»։ ArmHiTec միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը ՀՀ-ում աերոտիեզերական մեքենաշինության դպրոց է հիմնադրվել Հիմնադրամում կրթությունն անվճար է Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա Մինասյան. Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա Նա նշել է, որ իրենք չպետք է իշխանության ցանկություններով շարժվեն |