Թուրքիան պետք է նոր ճանապարհ գտնի դեպի ԵՄ 8 մարտի 2009 - 01:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է շտապ բարեփոխի իր դատական համակարգը, վերացնի մարդու իրավունքների ոլորտում առկա բոլոր թերությունները եւ հստակ միջոցներ ձեռնարկի ԵՄ մտնելու ճանապարհին: Այդ մասին ասվում է Իմաստունների ռազմավարական հետազոտությունների թուրքական Կենտրոնի (BiLGESAM) հրապարակած զեկույցում:«Խոսքի ազատության իրավունքի խախտման եւ դավանանքի պատճառով Թուրքիան վաղուց արդեն ԵՄ կողմից խիստ քննադատության առարկա է դարձել: Եվրամիություն մտնելու գործընթացի շրջանակներում երկրում իրագործված բարեփոխումները բավական չեն»,- նշվում է Կենտրոնի զեկույցում: Դրանում նաեւ ասվում է, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մեջ ներմուծված ուղղումները մակերեսային էին եւ միայն նոր խնդիրներ ստեղծեցին: «Դատական իշխանությունը պետք է փակ լինի սուբյեկտիվության համար, եւ արդարադատության ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի վճիռներ կայացնելուց, որոնք հիմնված են իրենց սեփական գաղափարախոսության վրա»,- ընդգծվում է Կենտրոնի զեկույցում, գրում է Today's Zaman թուրքական թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |