Ուկրաինայում կինը մահացել է AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց24 մարտի 2021 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում զինծառայող կինը մահացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի դեմ Covishield պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց։ Սա առաջին նման դեպքն է Ուկրաինայում։ Նրա մահվան մասին հայտնել է ԶՈւ բժշկական ուժերի հրամանատարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Օդեսայի շրջանում պայմանագրային կին զինծառայողը զորամասից դուրս, ծառայությունից դուրս ժամանակահատվածում, հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Ռազմական և քաղաքացիական բժիշկները վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, որոնք, սակայն, արդյունք չեն տվել»,- ասվում է Ուկրաինայի ՊՆ հաղորդագրույան մեջ։ ՊՆ բժշկական ուժերի հրամանատարությունը խոստովանել է, որ մարտի 21-ին կինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Ընդ որում, հաջորդ օրն առավոտյան նա ոչ մի բողոք չի ունեցել, սակայն նշվում է, որ «նա տառապում էր հիպերտոնիայով»։ Դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն Ուկրաինայում սկսվել են փետրվարի 24-ին։ Հնդկաստանից այդ երկիրը ստացել է Covishield պատվաստանյութի 500,000 դեղաչափ։ Այլ պատվաստանյութեր երկիրը դեռ չի ստացել։ Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |