AstraZeneca-ն հաստատել է Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի 76% արդյունավետությունը25 մարտի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Դեղամիջոցներ արտադրող բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը հաստատել է Covid-19-ի դեմ իր պատվաստանյութի 76% արդյունավետությունը՝ հաշվի առնելով վերջին հետազոտությունների, այդ թվում ԱՄՆ-ում արվածի արդյունքները։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վերջին տվյալներով AstraZeneca պատվաստանյութը 76% արդյունավետություն ունի ախտանիշներով Covid-19-ի դեպքում, ինչպես նաև 100% արդյունավետություն ծանր և կրիտիկական հիվանդության և հոսպիտալացման դեպքում։ Ընդ որում նույնիսկ 65-ն անց անձանց դեպքում պատվաստանյութի արդյունավետությունը 85% է կազմում։ Նշվում է նաև, որ պատվաստված կամավորների մոտ Covid-19-ի ծանր դեպքեր չեն գրանցվել և նրանք պատվաստումը լավ են տարել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպայի մի շար երկրներոմ նվազել է վստահությունը կորոնավիրուսի դեմ բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի հանդեպ։ Սակայն հայտարարվել է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպնիան և մի շարք այլ երկրներ վերսկսում են պատվաստանյութի կիրառումը Եվրոպայի դեղամիջոցների գործակալության (ЕМА) եզրակացությունից հետո, որը հետազոտել է պատվաստանյութով պատվաստվելուց հետո տրոմբերի առաջացման դեպքերը։ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |