Ոստիկանության ՊՊԾ գնդի և պարեկների աշխատավարձը կբարձրանա 70-97.5%-ով

Ոստիկանության ՊՊԾ գնդի և պարեկների աշխատավարձը կբարձրանա 70-97.5%-ով

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում, չզեկուցվող նախագծով։

Դրա համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190,552 դրամից կդառնա 320,000 դրամ՝ 68.8%-ով ավելի, տեղեկացնում է Factor.am-ը։

Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402,181 դրամ՝ ներկայիս 198,565 դրամի փոխարեն՝ 97.5%-ով ավելի և այլն։

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---