Քերոբյան․ Զբոսաշրջության աճը 2020-ի համեմատ կանխատեսվում է 319%-ով26 մարտի 2021 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ ընթացիկ տարում զբոսաշրջության աճը 2020-ի համեմատ կանխատեսվում է 319%-ով։ «2020 թվականին շռնդալից անկում է գրանցվել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի, դուք էլ կտեսնեք, փողոցներում մարտ ամսին ունենք տուրիստներ, բավական մեծ խումբ իրանցիներ կան, Նովրուզ է։ Ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մայիսից ծրագրում ենք մտնել նորմալ տեմպի մեջ, ոչ, իհարկե, ինչպես 2019-ին»,- ասել է նախարարը Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ, գրում է «Առավոտը»։ Նա նշել է, որ 2019 թվականի նկատմամբ անկումը 20-25% է։ Զբոսաշրջության ոլորտն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՀՀ-ում, 2020-ին հսկայական անկում է գրանցել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |