ՀՀ-ում Covid-19-ի 1116 նոր դեպք կա և 23 մահ![]() 2 ապրիլի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 194,852-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1116-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3552 դեպք կա, այլ պատճառով՝ 904։ Ապաքինվել է ևս 864 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 174,545 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15,851-ի: Ապրիլի 1-ին 4830 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 864,876 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |