Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինին

Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ ապրիլի 7-ին հանդիպում է նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ֆեյսբուքայն իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նշվում է նաև, որ Պուտինի հետ հանդիպումով պայմանավորված՝ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։

«Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով»,-ասվում է գրառման մեջ։

Այվազյանի և Լավրովի հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցը:

Փաշինյանի վերջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել 2021թ․ հունվարի 11-ին, որին հաջորդել է եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---