Վրաստանում AstraZeneca-ով և Pfizer-ով պատվաստումներից հետո 27 անձի մոտ բարդություն է եղել 2 ապրիլի 2021 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո լուրջ կողմնակի ազդեցություն է գրանցվել 27 մարդու մոտ։ Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Վրաստանում պատվաստումներն իրականացվում են երկու պրեպարատով՝ AstraZeneca և Pfizer։ «Հայտնի է 27 լուրջ բարդության մասին։ Մյուս դեպքերում եղել են աննշան բարդություններ և կողմնակի ազդեցություն»,- ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայնը»։ Միևնույն ժամանակ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Խաթունա Զախաշվիլիի՝ 27-ից 4-ի դեպքում ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն է առաջացել, 3 դեպքում՝ հոսպիտալացում, 2-ի՝ վերակենդանացման միջոցառումներ։ «Կողմնակի արդյունքներն ու ռեակցիաներ կարող են առաջանալ պատվաստաումից հետո»,- ասել է Զախաշվիլին։ Ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 8536 մարդ, որից 6780-ը՝ AstraZeneca-ով, իսկ 1756-ը՝ Pfizer-ով։ AstraZeneca-ով պատվաստումները Վրաստանում մեկնարկել են մարտի 15-ին, իսկ Pfizer-ով՝ մարտի 30-ին։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |