ԶԼՄ․ ՌԴ և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունն ապրիլի 12-ից կարող է սահմանափակվել10 ապրիլի 2021 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ից ավիահաղորդակցությունը ՌԴ և Թուրքիայի միջև կարող է սահմանափակվել համաճարակային իրավիճակի պատճառով, տեղեկացնում է «Իզվեստիան»՝ տրանսպորտի նախարարությունում և երկու խոշորագույն տուրօպերատորների շրջանում իր աղբյուրներին հղումով։ Ըստ պարբերականի՝ սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել ապրիլի 12-ից, սակայն ամբողջական դադարեցում չի նախատեսվում։ Կարող են արգելվել չարթերային թռիչքները, ինչպես նաև կարող է 14 օրյա կարանտին սահմանվել Թուրքիայից ժամանողների համար։ Արտագնա թռիչքների մի մասը կարող է պահպանվել։ Ընդ որում, Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն կարծիք է հայտնել, որ ավելի լավ կլինի՝ այս տարի ռուսաստանիցներն արձակուրդներն անցկացնեն երկրի ներսում, իսկ այցերը Թուրքիա այժմ անվտանգ չեն, քանի որ այդ երկրի առողջապահական համակարգը չի կարողանում դիմակայել համաճարակային իրավիճակին։ Թուրքիայի առողջապահության նախարարությունն ապրիլի 8-ին գրանցել էր Covid-19-ով վարակվելու օրական ամենամեծ աճը՝ 55,941 դեպք։ Ապրիլի 9-ի ցուցանիշը՝ 55,791, ևս մոտ էր ռեկորդայինի: Երկրում պարետային ժամ է սահմանված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |