Մելինե Քուրդյանը համերգով ելույթ կունենա Լոս-Անջելեսի Zoey's Ventura ակումբում

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին երիտասարդ երգչուհի եւ իր երգերի հեղինակ Մելինե Քուրդյանը ակուստիկ համերգով հանդես կգա Լոս-Անջելեսի Zoey's Ventura ակումբում: Համերգին Մելինեն կներկայացնի իր դեբյուտային «From where You Are» ձայնասկավառակի երգերը, որոնց թվում կան կիթառի ռոմանտիկ մեղեդիների նվագակցությամբ ստեղծագործություններ:



Ազգությամբ հայ Մելինե Քուրդյանը ծնվել է ԱՄՆ Կանզաս նահանգում, ուսումը ստացել Ֆրանսիայում: Բացի մեներգչուհու ելույթներից, Մելինեն հանդես է եկել ԱՄՆ զանազան բեմերում իր «Girl Parts» թիմի հետ` կատարելով ակուստիկ ֆոլկ-ռոքի ոճով երգեր: -ԱՊ-
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---