«Տելեկոմ Արմենիայի» համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ19 ապրիլի 2021 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հոբելյանական 20-րդ համաժողովի արդյունքում «Տելեկոմ Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է միության նախագահի պաշտոնում, իսկ «Տելեկոմ Արմենիայի» համասեփականատեր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստանձնել է միության վարչության անդամի պաշտոնը: Համաժողովի ընթացքում ամփոփվել է միության 2019-2020 թթ․ աշխատանքը և ներկայացվել է 2021-2025 թթ․ ռազմավարությունը: Մասնավորապես նշվել է, որ ապագա տարիների հիմնական ուղղություններն են լինելու՝ կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում: «Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր ծրագրերի իրագործման հարցում, քանի որ հենց համախմբման շնորհիվ են ծրագրերը հաջողության հասնում։ Այնուամենայնիվ, ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», - ասել է Ալեքսանդր Եսայանը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավելի ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |