ՀՕՊ զորքերի պետ․ Իսրայելը 44-օրյա պատերազմում անձնակազմով աջակցել է Ադրբեջանին![]() 24 ապրիլի 2021 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը և Թուրքիան պատերազմի ընթացքում եղել են ոչ միայն զինտեխնիկայի մատակարարներ, այլև՝ կիրառողներ։ Նման հայտարարություն է հնչել «Զինուժ» հաղորդման՝ ՀՕՊ խնդիրներին ու հակառակորդի ԱԹՍ-ներին նվիրված եթերի ժամանակ։ «Իսրայելը և Թուրքիան մշտապես մատակարարել են Ադրբեջանի ԶՈւ-ին գերժամանակակից օդային հարձակման միջոցներ, շատ դեպքերում ոչ միայն համատեղ արտադրել և ստեղծել են այդ միջոցները, այլև մարտական գործողությունների ընթացքում անիմջական իրենց օպերատորներով, անձնակազմով աջակցել, և, այո, նաև կռվել են մեր Զինված ուժերի դեմ», - ասել է ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը։ Հայկական կողմը պատերազմի ժամանակ քննադատել է Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու համար ու անգամ հետ է կանչել դեսպանին ու մերժել է Թել-Ավիվի առաջարկած հումանիտար օգնությունը, սակայն մասկակցության վերաբերյալ մեղադրանքներ նախկինում չէին հնչել։ Իսրայելական մամուլից, սակայն, հայտնի է իսրայելցիների կողմից հայերի դեմ դրոն կիրառելու առնվազն մեկ միջադեպի մասին: 2017 թվականին Maariv-ը հայտնել էր, որ նույն տարվա հուլիսին, երբ Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, ադրբեջանցիները խնդրել են ցուցադրել դրա հնարավորությունները՝ հայերի դեմ գործարկելով։ Պատվիրակության ղեկավարները նույնը պահանջել են տեխնիկական հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվեցին կիրառել դրոնը հայերի դեմ, և ղեկավարները ստիպված էին ինքներն անել դա։ Բավարար փորձ չունենալու պատճառով մենեջերները կործանել են մահապարտ 2 ԱԹՍ՝ առանց հայերին վնասելու։ Հրահանգիչները միջադեպից հետո լքել էին ընկերությունը։ Սկանդալից հետո երկրի ՊՆ-ն կասեցրել էր ADS արտահանման լիցենզիան, սակայն ավելի ուշ վերականգնել էր այն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |