ՊՆ-ն նորից հաստատում է՝ ՀՀ-ն չի մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժությանը![]() 27 ապրիլի 2021 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունը։ «Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմը զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել է վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը: 2021թ․ մարտին ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և պաշտպանության նախարարությունը չի նախատեսում Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |