Գերեվարված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցիների կողմից![]() 3 մայիսի 2021 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Այդ մասին տեղեկացրել են Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը։ Ներկայացվել է այդ անձանց ցուցակը․ Քաղաքացիական անձինք` 1. Էդուարդ Շահգելդյան 2. Արսեն Ղարախանյան 3. Բենիկ Հակոբյան 4. Էլենա Հակոբյան 5. Սերժիկ Վարդանյան 6. Էլլա Վարդանյան 7. Գենադի Պետրոսյան 8. Յուրիկ Ասրյան 9. Միշա Մովսիսյան 10. Անահիտ Մովսիսյան 11. Նինա Դավթյան 12. Միշա Մելքումյան Զինծառայողներ` 13. Էրիկ Մխիթարյան 14. Գագիկ Մկրտչյան 15. Արայիկ Պողոսյան 16. Վարդգես Ղազարյան 17. Յուրի Ադամյան 18. Արթուր Մանվելյան 19. Նարեկ Բաբայան ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |