Սաուդյան Արաբիան և Իրանը բանակցություններ են սկսել 8 մայիսի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան պաշտոնապես հաստատել է, որ բանակցություններ է սկսել Իրանի հետ։ Երկրները խզել էին հարաբերությունները 5 տարի առաջ։ Երկու երկրի միջև բազմամյա պայքար է գնում տարածաշրջանում առաջատարի դիրքի համար։ Սաուդյան Արաբիայում ասել են, որ հանդիպումը միտված էր լարվածության նվազեցմանը, բայց միանգամից զգուշացրել, որ «դեռ չափազանց վաղ է վերջնական եզրակացություններ անելու համար»։ Այդ հստակեցումը, հավանաբար, վերաբերում էր մամուլում հայտնված այն ենթադրություններին, որ շուտով կարելի է ակնկալել երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, գրում է BBC-ն։ Բանակցություններում որպես միջնորդ էր հանդես եկել Իրաքը, այդ երկու երկրի բարդ հարաբերությունների պատմության մեջ ոչ առաջին անգամ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բաղդադում։ Ըստ Financial Times-ի աղբյուրների` քննարկումների ժամանակ խոսք է գնացել «Անսար Ալլահ» շարժման մասին, որը բաղկացած է շիա հուսիթների ցեղից և որին սատարում է Թեհրանը։ Ակնկալվում է, որ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա առաջիկայում։ Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |