ՀՀ-ում կորոնավիրուսի 230 նոր դեպք կա և 15 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 230 նոր դեպք կա և 15 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 220,447-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է մինչև 7627։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, և ևս 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4301 դեպք կա, այլ պատճառով՝ 1055։

Ապաքինվել է ևս 712 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 207,464 է։

Այսպիսով` մայիսի 13-ին կատարվել է 3361 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,030,335 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---