Բարակ Օբաման պահպանել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը13 մարտի 2009 - 20:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման օրինագիծ է ստորագրել 2009թ. ֆինանսական տարվա համար, որը նախատեսում է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարություն, Հայաստանին $48 մլն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին $8 մլն չափով օգնության հատկացում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեում (ANCA): «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Լոուիին, նախագահ Լիխիին եւ բոլոր նրանց, ովքեր օժանդակում են Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը, ինչպես նաեւ Ջորջ Բուշի վարչակազմի առաջարկած $24 մլն գումարի կրկնապատկումը»,- հայտնել է գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, ԱՄՆ հայկական համայնքը հաշվարկում է, որ մոտակա տարիներին Սպիտակ Տանը նոր վարչակազմն աշխատելու է Հայաստանին նրա պահանջներին եւ տարածաշրջանում հանդիպող խնդիրներին համարժեք օգնության հատկացման շուրջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է |