Սերժ Սարգսյան. Իր տղային թող տա, փոխարենը 20-25 գերի ստանա` այդ ժամանակ ամեն օր դրանով կզբաղվի

Սերժ Սարգսյան. Իր տղային թող տա, փոխարենը 20-25 գերի ստանա` այդ ժամանակ ամեն օր դրանով կզբաղվի

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Աշտարակում, ուր այցելել էր «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ, անդրադառնալով գերիների հարցին, ասել է՝ տեսնում ես բանակցություններով չի ստացվում, դու էլ արա՝ 10-ին, 20-ին էլ դու վերցրու ու փոխանակի:

«Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա, այն ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի․․․ Միշտ իր երեխաներին օգտագործել է իր փիառի համար, գոնե այս պարագայում օգուտ կունենանք, մի քանի տասնյակ զինվոր հետ կվերադառնա»,- ասել է նա:

«Այսքանից հետո ելույթ է ունենում, ասում է՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեկ-երկու ամիս մեզ կներեն․․․Այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու: Ինքը չի՞ հասկանում, թե այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի հասկանում, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե երբ են իրենց սպանելու, երբ են խոշտանգելու: Ո՞նց կարող է այդպիսի բան լինել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---