ՀՀ-ում կորոնավիրուսի 99 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 99 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223,904-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4490 դեպք կա, այլ պատճառով՝ 1093։

Ապաքինվել է ևս 78 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 215,533 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ հասնելով 2787-ի:

Հունիսի 15-ին կատարվել է 3666 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,134,905 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---