ՀՀ-ում կորոնավիրուսի 96 նոր դեպք կա և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 96 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224,000-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4491 դեպք կա, այլ պատճառով՝ 1093։

Ապաքինվել է ևս 122 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 215,655 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ հասնելով 2760-ի:

Հունիսի 16-ին կատարվել է 3814 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,138,719 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---