ԳՇ պետ․ ՊՆ-ում պատերազմի ընթացքը քննող հանձնաժողով է ստեղծվել

ԳՇ պետ․ ՊՆ-ում պատերազմի ընթացքը քննող հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողով է ստեղծվել, որը կքննի արցախյան վերջին պատերազմի ընթացքը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն ակտիվ աշխատում է։

Նա նշել է, որ դասալքությունների և մյուս խնդիրներով բավականին մեծ թվով քրեական գործեր են հարուցված, ուստի ԳՇ պետն առաջարկել է սպասել քրեական գործերի արդյունքներին, գրում է «Փաստինֆոն»։

Պատասխանելով այն հարցին, թե Շուշին և Հադրութն ինչպես այդքան հեշտ հայտնվեցին հակառակորդի վերահսկողության տակ՝ Դավթյանն ասել է, որ ուսումնասիրություն անում են, չի կարծում, որ հարցին կարճ ժամկետում կկարողանան վերջնական պատասխան տալ։

«Յուրաքանչյուր դրվագի, մեղադրանքի հետևում կանգնած են կենդանի մարդիկ, կամ մեր զինծառայողները, ովքեր կամ պետք է պատասխանատվություն կրեն, կամ պետք է այսպիսի մեղադրանքը մերկապարանոց չասվի։ Ինքնանպատակ չէ ինչ-որ մեկին մեղադրել։ Կուսումնասիրենք բոլոր թերություններն ու բացերը, և ըստ դրա կներկայացնենք համապատասխան որոշումներ։ Վերջնական եզրակացություն և կարծիք ձևավորված չէ»,-ասել է նա։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ ՊՆ ղեկավար նշանակվելու լուրերին, Դավթյանն ասել է, որ նման տեղեկատվություն չունի, դա դուրս է ԳՇ պետի իրավասություններից։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---