Ավանեսյան․ Կարանտինը ՀՀ-ում 6 ամսով կերկարաձգվի 9 հուլիսի 2021 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինը 6 ամսով կերկարաձգվի։ Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, գրում է Aysor.am-ը։ «Կարանտինի մասին նախագիծը շրջանառվել է, այն կառավարությունում է, և կարծում եմ՝ այսօր կկայացվի կարանտինի երկարացման որոշումը։ Միանշանակ, պետք է կարանտինը երկարացվի, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառելու», - ասել է Ավանեսյանը։ Ավանեսյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Եվրոպայում չեն ճանաչում ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների QR կոդը, ասել է, որ որոշ երկրներ արդեն ճանաչել են մեր սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |