ՍԴ-ն մերժել է ՀՀ նախագաին որպես վկա հրավիրելու` Թովմասյանի միջնորդությունը

ՍԴ-ն մերժել է ՀՀ նախագաին որպես վկա  հրավիրելու` Թովմասյանի միջնորդությունը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդությունը։ ՍԴ-ում շարունակվում է հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը, տեղեկացնում է Panorama.am-ը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրել է, որ միջնորդությունը մերժվել է՝ նկատի ունենալով, որ Սահմանադարական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի՝ որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ նախագահն այս գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի։

Հուլիսի 9-ին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հանդես էր եկել միջնորդություններով։ Նա նշել էր, որ ուզում է նախագահից դատարանում լսել՝ իր վրա որևէ ճնշում, հարկադրանք չի եղել, միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել ընտրությունները նշանակել հունիսի 20-ին:

Թովմասյանն ասել է որ իր կողմից միջնորդությունը մերժվել է, քանի որ պարզապես վրիպակ էր եղել, և հիմա շտկում է, ու առաջարկում նախագահին գործով ներգրավել որպես վկա ՍԴ մասին սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածով։

«Սրա հիմնավորումն այն է, որ գործով երեք դիմողները հարց են բարձրացրել, որի պատասխանները ոչ պատասխանողը, ոչ հարակից պատասխանողները չեն կարող տալ։ Սա գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է։ Էական հանգամանք է նաև հանրության համար»,-ասել է նա։

ՍԴ-ն բավարարել է միջնորդությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջել հնարավորինս սեղմ ժամկետում բարձր դատարան ներկայացնել իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում կատարած մշտադիտարակումների արդյունքում արձանագրված՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցները կամ հաղորդումները։

Դատավորների մեծամասնության որոշմամբ միջնորդությանը կանդրադառնան ընդմիջումից հետո խորհրդակցության սենյակում։

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---