IVI-ն արդեն անվճար է Վիվա-ՄՏՍ-ի X և Y սակագնային պլանների բաժանորդների համար14 հուլիսի 2021 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հիանալի հնարավորություն իր X և Y սակագնային պլանների բաժանորդներին. այժմ IVI առցանց կինոթատրոնի ծառայությունները հասանելի են առանց ծառայության վճարի: Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *484*30# հրահանգը: IVI-ի միջոցով հասանելի են Disney, Marvel, Warner, Paramount և շատ այլ արտադրողների կատալոգներ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև IVI-ի սեփական արտադրության պրեմիերաները: Վիվա-ՄՏՍ-ի X և Y սակագնային պլանների բաժանորդներն ունեն այդ ամենը 4K, Full HD և HD որակով ներբեռնելու հնարավորություն առանց ինտերնետ հասանելիության համար հավելյալ վճարի, ինչպես նաև 5 տարբեր սարքերով բազմազան բովանդակություն դիտելու, մանկական կոնտենտի կարգավորման, ինչպես նաև օրիգինալ լեզվով և ենթագրերով (սուբտիտրերով) դիտելու հնարավորություն: «Սա Վիվա-ՄՏՍ-ի կողմից էքսկլյուզիվ առաջարկ է բոլոր կինոսերներին: IVI առցանց կինոթատրոնում կարելի է դիտել բազմաժանր ռեյտինգային, ցանկացած ոճի և ճաշակի, դասական և ամենաթարմ ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Այսուհետ մեր X և Y սակագնային պլանների բաժանորդներն այդ ամենից կարող են օգտվել անվճար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ի դեպ, 2019 թվականին IVI առցանց կինոթատրոնն արժանացել է Google Play Award մրցանակին: Իսկ ֆիլմացանկը պարբերաբար համալրվում է ինչպես նոր թողարկումներով, այնպես էլ՝ դասականներով: Առաջարկը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը: Մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ընկերության կայք։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |