Համայնքապետ․ Ադրբեջանցիներն անկանոն կրակել են Տեղի ուղղությամբ

Համայնքապետ․ Ադրբեջանցիներն անկանոն կրակել են Տեղի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Տեղ վարչական շրջանի բնակավայրի հատվածներում՝ Արավուս և Խնածախ բնակավայրերին մոտ հատվածներում գիշերն անհանգիստ է եղել։ Այստեղ ևս ՝ ինչպես Արարատի մարզի Երասխի և Գեղարքունիքի Կութ համայնքներում կրակոցներ են հնչել։

«Մի քիչ անհանգիստ է եղել մեզ մոտ։ Մեր որոշ բնակավայրերի հատվածներում էլ որոշակի կրակոցներ են եղել՝ ոչ դիպուկ, ոչ նշանառու կրակահերթեր են հնչել՝ դեպի օդ, անկանոն։ Մեր տղաների համապատասխան գործողությունների արդյունքում լռեցվել են կրակոցները»,- ասել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, գրում է «Փաստինֆոն»։

Նա վստահեցնում է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, միջադեպ չի գրանցվել։ Կրակոցներն էլ լսվել են մոտ 2․5 ժամ։

«Մի քանի կրակոց է եղել՝ պարբերաբար։ 2.30-ի մինչև ժամը 5-ի սահմաններում։ Նախկինում նման դեպքեր չեն եղել։ Երևի խրախճանքների մեջ էին, խմել, գոռգոռում, երաժշտություն էին լսում ու կրակում՝ չգիտեմ»,- ասել է համայնքի ղեկավարը։

Հուլիսի 19-ին միջադեպ էր գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---