Երեւանում կայացել է «Նշանավոր դիլիջանցիներ» գրքի շնորհանդեսը18 մարտի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է փոխգնդապետ, բազմաթիվ հոդվածների եւ մենագրերի հեղինակ Հենրիկ Խառատյանի «Նշանավոր դիլիջանցիներ» գրքի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, հայ կենսագիրների ակումբի նախագահ Հարություն Սարգսյանը, հայ մտավորականության ներկայացուցիչներ:«Նշանավոր դիլիջանցիները» Հենրիկ Խառատյանի չորրոդ աշխատանքն է: Գրքում հեղինակը պատմում է գիտության եւ մշակույթի ոլորտում հայտնի դարձած դիլիջանցիների մասին: Գիրքը հրատարակվել է 300 տպաքանակով եւ մոտ ժամանակներս կներկայացվի նաեւ հեղինակի հայրենի քաղաքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |