Գեղարքունիքում ծանր վիրավորված ժամկետայինի կյանքին վտանգ չի սպառնում26 հուլիսի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթեսյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ Աթեսյանի վիրահատել են, նրա երիկամն են հեռացրել։ Նա արդեն ինքնուրույն է շնչում, արհեստական շնչառության սարքն անջատված է։ Ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել։ Արման Աթեսյանը ծանր վիրավորվել էր հուլիսի 23-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |