Հայ դպրոցականն արծաթե մեդալ է նվաճել Կենսաբանության միջազգային օլիմպիադայում![]() 27 հուլիսի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։ Ավանեսյանն Արցախի Մարտունու համար 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 76 երկրի 304 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և Աստղիկ Հարությունյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են․ ԵՊՀ-ից՝ Գայանե Ղուկասյանը, Սեդա Մարությանը և Եվա Սողոյանը, ՀՊՄՀ-ից՝ Սամվել Պիպոյանը, իսկ ԵՊԲՀ-ից՝ Արեն Պետրոսյանը և Մհեր Կուրղինյանը։ Օլիմպիադայի փակման առցանց արարողության ժամանակ Պորտուգալիայի թիմի կազմկոմիտեի ղեկավար-կոորդինատոր Խոսե Անտոնիո Մաթոսը վիրտուալ գավաթը փոխանցել է 2022 թ․-ին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի կոորդինատոր Գայանե Ղուկասյանին՝ այդպիսով ազդարարելով նախապատրաստական աշխատանքների մեկնարկը։ Կենսաբանության 31-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր մեկ բրոնզե մեդալի (Մհեր Կուրղինյան, «Հերացի» ավագ դպրոց)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |