ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը30 հուլիսի 2021 - 19:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ողջունել է համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, և հայտարարել, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։ Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։ Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դեէսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից և Իգոր Խովաևը՝ ՌԴ-ից) հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերի, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ։ Համանախագահները հորդորում են ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ու ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ նոյեմբերի 10-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն: Համանախագահները հաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: Այդ համատեքստում նրանք կրկնել են երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ վերանայել և համատեղ համաձայնեցնել կառուցվածքային օրակարգը, որը կարտացոլի իրենց առաջնահերթությունները, առանց նախապայմանների: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |