Հայ դպրոցականները 3 բրոնզ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում![]() 3 օգոստոսի 2021 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրի (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի սան Սևադա Ներսիսյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը և Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի սան Տիգրան Հարությունյանը։ Հայաստանի թիմը՝ ի դեմս Հայկ Աղեկյանի, Լեոնիդ Ասատրյանի և Տիգրան Հարությունյանի, արժանացել է 3 բրոնզե մեդալի։ ՀՀ թիմը ղեկավարել է ԵՊՀ-ն ներկայացնող Անդրանիկ Դավինյանը։ Քիմիայի 52-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |