Արոնյանը պարտվել է Chessable Masters-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում

Արոնյանը պարտվել է  Chessable Masters-ի կիսաեզրափակչի 1-ին փուլում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters օնլայն մրցաշարի կիսաեզրափակչի առաջին օրը 1:3 հաշվով պարտվել է վիետնամցի Լե Կուանգ Լյեմին:

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում շրջանային մրցաշարի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով:

Արոնյանը ոչ ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում ու պարտվել երկրորդ և չորրորդ պարտիաներում, գրում է Sputnik Արմենիան:

Օգոստոսի 6-ին Արոնյանն ու Լե Կուանգ Լյեմը կխաղան մրցափուլի երկրորդ կեսին:

Քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին (2.5:0.5 և 2:1): 16 մասնակիցներով շրջանաձև մրցաշարում հայ շախմատիստը 10,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը:

100,000 դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին տուրում կայանում է շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե ՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելմամբ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---