Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի

Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս։ Այդ մասին ասվում այգու ֆեյսբուքյան էջում։

Ավտոբուսը Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող կանգառում կլինի առավոտյան 10։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով՝

· 11:00՝ Կանգառից դեպի Այգի, 12:00–ին՝ Այգուց՝ հետ կանգառ

· 13:00՝ Կանգառից դեպի Այգի, 14:00–ին՝ Այգուց՝ հետ կանգառ

· 15:00՝ Կանգառից դեպի Այգի, 16:00–ին՝ Այգուց՝ հետ կանգառ

· 17:00՝ Կանգառից դեպի Այգի

Մուտքն այգի այդ օրը երեխաների համար անվճար կլինի, մեծահասակների համար՝ 1000 դրամ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---