Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել

Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված 7 անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ չբացակայելու արգելքով։

Այd մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Նրա խոսքով՝ մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել։

Ապրիլի 24–ին Աննա Հակոբյանը դստեր հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել էին վանկարկել՝ «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---