ԱՄՆ ցանկանում է Երեւանին ու Անկարային օգնել համաձայնության գալու անցյալի իրադարձությունների շուրջ20 մարտի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկա-թուրքական հարաբերություններում նոր պատմական դարաշրջան է բացվել: Այդ մասին ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո հայտնեց Թուրքիայի վարչապետի` արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ահմեդ Դավութօղլուն: Ինչպես նա նշեց, հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներմուծման հարցը: «Ես չեմ կարող ասել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման փոխել է իր դիրքորոշումը 1915թ. իրադարձությունների հարցում: Այդ հարցը կարող է քննարկվել պատմության տեսակետից, բայց այն չպետք է խոչընդոտի ամերիկա-թուրքական եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը»,- հայտնեց թուրք վարչապետի խորհրդականը` ավելացնելով, որ ոչինչ չի կարող ստվեր գցել Օբամայի այցին Թուրքիա:Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Մայկ Համմերն իր հերթին հրաժարվեց հաստատել, որ հանդիպման ընթացքում կողմերը կոնկրետ քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը: «Բանակցությունները կենտրոնացել էին հիմնականում այն բանի վրա, որ ԱՄՆ ցանկանում է Երեւանին ու Անկարային օգնել համաձայնության գալու անցյալի իրադարձությունների շուրջ: Կարեւոր է, որպեսզի կողմերը բաց եւ անկեղծ երկխոսություններ վարեն իրենց անցյալի մասին: Ներկայումս մենք ցանկանում ենք սերտ համագործակցել Անկարայի ու Երեւանի հետ այն առանցքային հարցերում, որոնց հետ նրանք բախվում են տարածաշրջանում»,- հայտնեց Մայկ Համմերը, հաղորդում է World Bulletin-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |