Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել 3 սեպտեմբերի 2021 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել։ Երկու երկրի զինծառայողները զորավարժություններ են անցկացնում ըստ ռազմական գործակցության մասին համաձայնագրի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակը «մարտական գործողությունների պայմաններում երկու երկրների բանակների փոխգործակցության բարելավումն է, հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու ունակությունների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը»։ Զորավարժությունները ներառում են նաև ստորջրյա գրոհ և ստորջրյա պաշտպանություն։ Երկկողմ համատեղ զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը։ Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ»,–գրել է նա Բագրատ սրբազան․ Մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց հարցն օրակարգում է Սուրեն Պետրոսյանն չի մասնակցի հավաքին, քաղաքում չէ ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտի հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ «Այս հանրաքվեն չի նշանակելու, որ հաջորդ օրն իսկ Եվրամիության անդամակցելու հայտ ենք ներկայացնելու»,–ասել է Արման Բաբաջանյանը |