Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել Քաշաթաղի շրջանում 7 սեպտեմբերի 2021 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել Քաշաթաղի շրջանում։ Մարտավարական զորավարժությունները կուղեկցվեն մարտական հրաձգությամբ, գրում է Haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով։ Զորավարժությունների հիմնական նպատակը փոխգործակցության կատարելագործումն է և մարտական համադրումը մարտական գործողությունների ժամանակ, այդ թվում հրամանատարների շրջանում՝ ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։ Նշվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվում արդիական ռազմատեխնիկայի և ռազմական այլ միջոցների կիրառմանը ռելիեֆային բարդ պայմաններում։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանն արդեն բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |