Փաշինյան․ Պատրաստ ենք Թուրքիայի հետ խոսակցության 8 սեպտեմբերի 2021 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանակից երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության։ Նա ասել է, որ ՀՀ հետ հարաբերությունների մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փաշինյանը հավելել է, որ այդ հայտարարություններում տեսնում է Թուրքիայի հետ երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Փաշինյանը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ գործընթացին, իսկ ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Վարչապետը կարևորել է Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի հետ ՀՀ սահմանը կապում է Վրաստանի հետ։ «Չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և Իրանի հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Վճռական ենք ջանքեր գործադրել այս հարցում կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով նաև, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,-ասել է Փաշինյանը։ Նա նշել է նաև, որ ՀՀ-ն տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման խնդրին՝ վարչապետն ասել է, որ հայկական կողմը շարունակում է աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստել Անկարայի և Երևանի հարաբերությունների բարելավմանը և տեսնում է երկրների միջև դրական ազդակները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ կառավարության նիստում հայտարարել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից և կգնահատի այդ ազդակները և դրական ազդակով կպատասխանի։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |