ՀՀ-ում կորոնավիրուսի 657 նոր դեպք կա և 21 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 657 նոր դեպք կա և 21 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 657 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249,803-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 21 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5034 դեպք կա, այլ պատճառով՝ 1180:

Ապաքինվել է ևս 416 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 233,521 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,068 է։

Սեպտեմբերի 13-ին կատարվել է 5067 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,621,916 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---