Բաքուն հաստատել է․ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալվել![]() 15 սեպտեմբերի 2021 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հատատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալվել։ Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հայտարարության, նրանք ձերբակալվել են «Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու համար»։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի քարտուղար Էհսան Զահիդովն ասել է, որ «ՀՀ-ով Ադրբեջանի տարածք անցած ավտոմեքենաները կանգնեցվել են Ադրբեջանի ՆԳՆ, Պետական մաքսային ծառայության և Պետական սահմանապահ ծառայության կողմից», գրում է Haqqin.az-ը։ «Այդ մեքենաների վարորդների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցներ՝ ըստ Ադրբեջանի օրենսդրության»,-ասել է նա։ Վարորդները Ստեփանակերտից վերադառնալիս են եղել, այնտեղ նրանք բեռնել են ցեմենտը և վերադարձել Բերձոր–Գորիս ավտոմայրուղիով, որի Որոտանի հատվածում նրանց ձերբակալել են, գրում է Sputnik Արմենիան։ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |